125 հազար մարդու վարկային պատմությունը մաքրեցինք,բայց նրանց 75%-ն ավելի վատացրեց իր վարկային պատմությունը․ վարչապետ
Կառավարությունը չի պատրաստվում սելիտրա ու դիզվառելիք տրամադրել գյուղացուն, որովհետև նույն գումարը նրան տալիս է գյուղատնտեսական վարկի տեսքով ու ասում՝ ինչ ուզում են, թող գնեն այդ վարկով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Պատգամավոր Արմեն Եղիազարյանը հակադրեց այն, որ գյուղացիների մեծ մասը չի կարողանում օգտվել այդ վարկավորումից իր վարկային պատմության հետևանքով։ Վարչապետն այս հարցին պատասխանեց վարկային պատմությունների մաքրման պատմությամբ։
Նա հիշեցրեց, որ 2018-ին կառավարությունը նախաձեռնեց 125 հազար մարդու վարկային պատմության մաքրում՝ «սև ցուցակից» հանում։ Բայց, ըստ Փաշինյանի, այդ մարդկանց 75 տոկոսը հետագայում ավելի վատացրեց իր վարկային պատմությունը՝ ավելի մեծ վարկեր վերցնելով։
«Մենք էդ մարդուն լավություն արեցի՞նք, թե՞ վատություն։ Առաջ ինքը «սև ցուցակում» էր 100 հազար դրամ պարտքով, հիմա սև ցուցակում է 300 հազար դրամ պարտքով»,- ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...