Եթե կամք չկա ռեֆորմ անելու, այդ ռեֆորմը չի լինելու. Էդմոն Մարուքյան

Ստացվում է, որ համակարգային բարեփոխումների չեն գնում, բայց ըստ իրենց նեղ հետաքրքրությունների գտնում են օրենքը շրջանցելու ճանապարներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հաայստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Մեզ շատ են ասում օգնեք իշխանություններին, որ երկիրը առաջ գնա: Մեկ տարուց ավել հերթով նախագծեր ենք բերում` աչքի առաջ ունենալով առկա և ապագայում ծագելիք խնդիրները: Իշխանությունները մերժում են այդ մեկնած ձեռքը, որից հետո արժանանում են մեր քննադատությանը: Այն նույն մարդիկ, որ ասում էին օգնեք հիմա էլ հարցնում են, թե ինչո՞ւ եք քննադատում ու խանգարում: Օգնեք մի խանգարեք ու այդտեղ հասկանում ես, որ ինչքան էլ օգնենք միևնույն է, եթե կամք չկա ռեֆորմ անելու այդ ռեֆորմը չի լինելու: Մեր բոլոր քննադատությունները յուրահատուկ օգնություններ են կառավարող թիմի համար, բայց բնականաբար դրա ընկալումն էլ չկա:

Այսօր բոլորը հիշել էին, թե ինչպես իշխանությունները տապալեցին մեր նախագիծը ԱԱԾ և Ոստիկանության բարձրաստիճան պաշտոններում համակարգից դուրս նշանակումների մասին:

Ստացվում է, որ համակարգային բարեփոխումների չեն գնում, բայց ըստ իրենց նեղ հետաքրքրությունների գտնում են օրենքը շրջանցելու ճանապարներ»,– գրել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ