Վրաստանն ավիահաղորդակցությունը վերսկսելու բանակցությունների մեջ է
Վրաստանի իշխանությունները բանակցում են մի շարք երկրների հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին։ Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարտի 21-ից Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարված, այդ ժամանակ էլ կասեցվեց կանոնավոր ավիահաղորդակցությունը բոլոր ուղղություններով։ Ըստ քաղավիացիայի գործակալության` արգելքը կհանվի մայիսի 22-ին, սակայն դա վերջնական որոշում չէ, գրում է «Sputnik Գրուզիան»։
«Մենք արդեն մտածում ենք, որ, հավանաբար, կվերսկսենք ավիահաղորդակցությունը որոշ ուղղություններով, պահանջների խստիվ պահպանմամբ, սակայն, դա կախված է այն երկրների կամքից ու իրավիճակից, որոնց հետ բանակցում ենք»,- ասել է Տուրնավան։
Ավելի վաղ Վրաստանն արդեն հայտարարել էր, որ մտադիր է զբոսաշրջիկների համար բացվող առաջին երկիրը դառնալ և ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
«Արդեն խելագարվել կարելի է. օրը մի քանի հարյուր այսպիսի նամակ միայն ես եմ ստանում». Էդմոն Մարուքյան
Կառավարություն ջան ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերե'ք առանց դեզի մեջ ասեղ փնտրելու։ Այս մասին իր ֆեյսբուք...