Ու՞ր է արդեն մեկ միլիարդից ավել կազմող զինծառայողների սոցապահովության հիմնադրամի հաշվետվություններում չերեւացող գումարը․ Ուրիխանյան
Մեկ տարուց ավել փորձում եմ պատասխան ստանալ, թե ուր է արդեն մեկ միլիարդից ավել կազմող զինծառայողների սոցապահովության հիմնադրամի հաշվետվություններում չերեւացող գումարը։ Այս մասին հայտարարությու է տարածել ԱԺ պատգամավոր Տիգարն Ուրիխանյանը, ով դուրս է եկել ԲՀԿ խմբակցությունից:
Նա, մասնավորապես, նշել է. «Վստահ եմ, վարչապետի հետ իմ ունեցած մի քանի հարցուպատասխանները հիշում են բոլորը, հիշում են նաեւ վերջինը, երբ ես համաձայնեցի վարչապետ Փաշինյանի առաջարկին` հանձնարարել ՊՎԾ-ին ստուգում իրականացնել։ Մինչ օրս որեւէ տեղեկություն դրանից չկա։
Մինչդեռ տեղի ունեցավ այլ բան՝ կառավարությունը որոշեց հանել ինձ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից՝ ներկայացնելով այն որպես ԲՀԿ-ի առաջարկ` խմբակցությունից իմ դուրս գալու պատճառով, ինչը կամ ապօրինի է, որովհետեւ նման բան չի կարող լինել ըստ հիմնադրամի կանոնադրության (այս հանգամանքը կարող է ստուգել յուրաքանչյուր մարդ բաց տիրույթում), կամ սուտ է, որովհետեւ ոչ Խորհրդարանը, ոչ էլ որեւէ խմբակցություն իրավասու չեն Հիմնադրամի խորհրդի ձեւավորմանը մասնակցել։
Հատկապես, վստահ եմ, որ ԲՀԿ-ի մեր գործընկերները հիանալի հասկանում են, թե ժողովրդին պատկանող անհետացած գումարների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնողի փոխարինումը հենց այս պահին ինչ ընկալում կարող է հանրության մեջ առաջացնել։ Այս հանգամանքը խոսում է նրա մասին, որ կառավարությունն ինքն է դիմել խմբակցությանը փոփոխության առաջարկով, իսկ ապացուցում է դա այն, որ դեռ մի քանի շաբաթ առաջ կառավարության ներկայացուցիչն իմ աշխատակցի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հիմնադրամի խորհրդում իմ կարգավիճակի հարցը։
Եզրակացությունները ժողովրդին, բայց կա մի բայց՝ ես գործող պատգամավոր եմ, ու ամեն քառօրյա կառավարությունը ստիպված է լինելու նորից լսել այդ հարցը, պարզաբանել այն եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Պարետի որոշմամբ արգելվել է 10-ը տնտեսվարողի գործունեություն
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հիմնվելով ապրիլի 26-28-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված...