Փաշինյանը իրավապահներից պահանջել է իմ նկատմամբ քրգործ հարուցեն. Վանեցյան
«Ես վարչապետի սիրած բառերով կասեմ։ Օդում կախված լուրերի համաձայն, Նիկոլ Փաշինյանը երեկ շատ վատ հանդիպում է ունեցել իրաապահ համակարգի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ պահանջել է՝ ցանկացած մի պատրվակով իմ նկատմամբ քրեական գործ հարուցեն և ինձ ենթարկեն քրեական պատասխանատվության»,- այս մասին «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Ըստ Վանեցյանի հենց դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ վարչապետի մամուլի խոսնակը կեսգիշերին մոտ հայտարարություն է արել, որտեղ նաև իր անունն էր հիշատակել։
«Իրավապահ համակարգի ներկայացուցիչները հրաժարվել են ոչ թե իմ նկատմամբ կատարել այս կամ այն գործողությունները, այլ ասել են, որ կատարված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում որևէ հակաօրինական արարք Արթուր Վանեցյանի գործունեության մեջ չի հայտնաբերվել»,- նշել է Արթուր Վանեցյանը և հավելել․
«Արդյունքում վարչապետը պատասխանել է, որ եթե դուք չեք կարողանում այդ հարցը լուծել, կլուծեմ ես։ Եվ գիշերը՝ ժամը 12-ին դուրս է գալիս մամուլի խոսնակի հայտարարությունը, որտեղ վերջին նախադասությամբ շատ հստակ ու ուղիղ հանձնարարական է տրվում իրավապահ մարմիններին ձեռնարկել միջոցառումներ այդ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ»,- մանրամասնեց նա։
Ըստ ԱԱԾ նախկին տնօրենի այս ամենի նպատակն է շեղել հասարակության ուշադրությունը շատ կարևոր հարցերից։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ-ում է. ձախ քունքային շրջանում սալջարդ և արյան զեղում ունի. ՀԺ
Այսօր «Մալիբու» այգում հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ է դիմել ժամը 19:00-ի սահմաններում,...