Ավիաընկերությունների մասով խորհուրդների համար գործում է անվճար առցանց հարթակ
Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ ավիաընկերությունների հետ իրավահարաբերությունների վերաբերյալ խորհուրդների համար գործում է անվճար առցանց հարթակ:
«Ներկայիս COVID-19 համաճարակի պայմաններում որոշ ավիաընկերություններ դժվարանում և/կամ խուսափում են փոխհատուցել ուղևորների չեղարկված չվերթների տոմսերի գումարները կամ ստիպում են ուղևորներին ընդունել վաուչեր, որը ենթադրաբար առաջացնում է հավելյալ դժվարություններ քաղաքացիների համար։
Ընդհանուր կարգի համաձայն, և հատկապես Եվրամիության գրանցման ավիաըներությունների դեպքում, եվրոպական օրենսդրությունը նախատեսում է ուղևորի հայեցողությամբ և համաձայնությամբ գումարը հետ վերցնել կամ դրա փոխարեն վաուչեր ստանալ։
Ոլորտի նորություններին ծանոթանալու, անհրաժեշտության դեպքում բազային իրավական անվճար խորհրդատվություն ստանալու, ինչպես նաև ավիաընկերությունների, մասնավորապես Եվրամիության տարածքում գրանցված ավիաընկերությունների հետ այլ իրավահարաբերությունների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու նպատակով կարող եք այցելել Հայաստանում գործող Ուղևորների աջակցության առաջին հայալեզու առցանց հարթակ՝ Passenger.am կայքը կամ դրա էջը սոցիալական ցանցերում (Facebook, Instagram) և ձեր դիմումները ներկայացնել նույն հարթակում՝ խորհրդատվական աջակցություն ստանալու նպատակով»,-նշում է հյուպատոսությունը։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
Աջափնյակ թաղամասում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը. այն կտեղափոխվի Հնդկաստանից
Երեւանի ավագանին այսօր՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երեւանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը:Որոշման մեջ նշվ...
Պարետի որոշմամբ արգելվել է 10-ը տնտեսվարողի գործունեություն
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հիմնվելով ապրիլի 26-28-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված...