Ոստիկաններից 3000, 5000, 10 000-ական դրամներ են պահում կատարել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Ոստիկաններից, առանց իրենց կամքի, 5000-ական դրամներ են պահվում և ուղղվում կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու և հաղթահարելու համար գանձապետարանում բացված հաշվեհամարին: ԼՈՒՐԵՐ.com-ի աղբյուրի փոխանցմամբ՝ թեև Նիկոլ Փաշինյանը հրահանգել է միայն բարձր պաշտոններ զբաղեցնող անձանցից գումարներ հավաքել, սակայն գումարները պահվում են նաև միջին օղակներում աշխատողներից: Նշենք, որ այս օրերին ոստիկաններն աշխատում են բավականին ծանրաբեռնված ու արտակարգ ռեժիմով և փաստորեն մասնագիտական օգնությունից զատ նաև ֆինանսական աջակցություն են ցուցաբերում: Պարզաբանում ստանալու համար լրատվականը զրուցել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ: Վերջինս նշեց, որ ոստիկանությունից կորոնավիրուսի դեմ պայքարի գանձապետարանին փոխանցվել է 33 միլիոն 200 հազար դրամ: Ըստ նրա՝ այն գոյացել է սպայական կազմի կողմից կամավորականության սկզբունքով տրամադրված գումարներից:
«Շարքային կազմից, նույնիսկ իրենց մեծ ցանկության դեպքում, այս հավաքին չէին կարող մասնակցել, որովհետև ղեկավարության կողմից ասված էր, որ նրանք չեն մասնակցում: Իսկ սպայական կազմի տված գումարի չափը իրենք են որոշել. մարդ կա 3000, 5000, մարդ կա՝ 10 000 դրամ է տվել»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Աջափնյակ թաղամասում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը. այն կտեղափոխվի Հնդկաստանից
Երեւանի ավագանին այսօր՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երեւանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը:Որոշման մեջ նշվ...