«Հայաստանում 300 միլիարդ, առավել ևս 385 միլիարդ դրամ ազատ փող չկա». Բաբկեն Թունյան
Իմքայլական Բաբկեն Թունյանն արձագանքելով ԼՀԿ պատգամավորների հայտարարություններին ասաց, եթե Ազգային ժողովում քննարկումները պետք է լինեն այս մակարդակի, ապա ավելի լավ է՝ չլինեն։ Վերջինները պնդում են, որ կառավարությունը ազատ դրամական միջոցներ ունի, բայց չի օգտագործում կարիքավորներին օգնելու համար։ Թունյանը ասաց, որ Հայաստանում 300 միլիարդ, առավել ևս 385 միլիարդ դրամ ազատ փող չկա։ Նա նշեց, որ եթե խոսքը գանձապետական հաշվի մասին է, ապա այնտեղ եղած փողը մի քանի անգամ պակաս է, և այն էլ հստակ նպատակների համար է, ազատ չէ։ «Որևէ մեկին թվում է, որ էնտեղ սնդուկով փողերը դրվա՞ծ են որևէ հաշվի վրա, և մենք մեզ կրակն ենք գցել, լրացուցիչ փողի աղբյո՞ւր ենք ման գալիս»,- ասաց Թունյանը։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Աջափնյակ թաղամասում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը. այն կտեղափոխվի Հնդկաստանից
Երեւանի ավագանին այսօր՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երեւանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը:Որոշման մեջ նշվ...