Ավարտական քննություններ չեն լինի. Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց դպրոցներում, քոլեջներում և ուսումնարաններում ավարտական քննությունների մասին: Նա տեղեկացրեց, որ ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվի, ամփոփումը տեղի կունենա նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում:
Քոլեջների և ուսումնարանների ավարտական, դիպլոմային աշխատանքների պաշտպանություն և քննություններ չեն իրականացվի, նախարարը հայտնեց, որ ամփոփումը կատարվում է ինչպես դպրոցների ավարտականների դեպքում, իսկ եթե սովորողը գնահատական չունի երկրորդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է առաջին կիսամյակի արդյունքով: Այս ուսումնական հաստատություններում ամփոփումը կատարվում է, և դիպլոմները տրվում են մինչև հունիսի 5-ը:
«Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին՝ վերջիններիս հնարավորություն է տրվում ընտրել՝ կա՛մ քննության արդյունքը, կա՛մ տարեկան գնահատականը, այն պահպանել որպես ատեստատում քննական գնահատական: Ավարտականների դեպքում մենք ունենք շատ կարևոր անվտանգային խնդիր՝ զորակոչի խնդիրը, և ըստ էության՝ մեր գործողություններում մենք նաև ելնում ենք նրանից, որ որևէ կերպ զորակոչին չխոչընդոտենք, խնդիրներ չստեղծենք, այդ պատճառով մի շարք որոշումներ կայացվել ենք այդ տրամաբանության մեջ»,- ասաց նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Հայտնի է, թե երբ կհանվեն հանրային տրանսպորտի սահմանափակումները
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանրային տրանսպոր...
Աջափնյակ թաղամասում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը. այն կտեղափոխվի Հնդկաստանից
Երեւանի ավագանին այսօր՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երեւանում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը:Որոշման մեջ նշվ...