Լիբանանում ուղիղ եթերում հեռարձակել է Անթիլիասի մայրավանքի հրապարակի մոմավառությունն ու պատարագը
Լիբանանում Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ տեղի են ունեցել հիշատակի միջոցառումներ: Ապրիլի 23-ին հատուկ հայտարարությամբ հանդես է եկել նախագահ Միշել Աունը, որը հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանություւնը որակել է իբրեւ համամարդկային գիտակցության վրա խարանված դրոշմ, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը կհարատեւի այնքան ժամանակ, քանի դեռ այն կմնա անպատիժ:
Տեղի է ունեցել նաեւ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ՝ հայ երեք հարանվանությունների եւ քաղաքական-հասարակական կազմակերպությունների միասնական համակարգմամբ: Այս մասին տեղեկացնում է Լիբանանուն ՀՀ դեսպանությունը:
Մասնավորապես Լիբանանի մայրաքաղաքում կազմակերպվել է համընդհանուր մոմավառություն, որի մեկնարկը տրվել է ապրիլի 23-ի երեկոյան՝ հայաշատ Բուրջ Համուդի քաղաքապետարանի հրապարակից: Այնուհետ հատուկ տեսանկարահանող ավտոշարասյունն անցել է հայաշատ թաղամասերով, այցելել ՀՀ դեսպանություն, որից հետո՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն։
Ապրիլի 24-ին Անթիլիասի մայրավանքի հրապարակում տեղի է ունեցել հիշատակի պատարագ՝ համայնքային միայն 105 ներկայացուցիչների մասնակցությամբ, որին հետեւել է ծաղկեպսակների խոնարհման արարողություն։
Ինչպես ողջ մոմավառության տեսանկարահանումը, այնպես էլ՝ հիշատակի պատարագը հեռարձակվել են ուղիղ եթերով՝ Լիբանանի տեղական հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ինտերնետային հեռուստաալիքով։
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ լիբանանյան L’Orient-le-jour հեղինակավոր օրաթերթում տպագրվել է ՀՀ նախագահի հոդվածը՝ «Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը» խորագրով։
Ցեղասպանության զոհերի հանդեպ հարգանքի եւ հիշատակի խոսքով հանդես են եկել նաեւ Լիբանանի մի շարք պետական, հասարակական եւ քաղաքական գործիչներ
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցման օրենքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցման մասին դաշնային օրենքը: Համապ...
50 նոր հաստիքով կավելանա պետական համակարգի աշխատողների թիվը. վարչապետը որոշում է ստորագրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով 50 նոր հաստիքով կավելանա պետական համակարգի աշխատողների թիվը: «Ղե...