Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել հայաստանյան հեռահաղորդակցության բոլոր օպերատորներին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել հայաստանյան բոլոր հեռահաղորդակցության օպերատորներին եւ աջակից կազմակերպություններին:
«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք բոլորս հարգում ենք Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ տեխնոլոգիական լուծում ենք՝ տվել Ձեր բոլորի ներկայությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապահովելու համար:
Այդ հարցում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան բոլոր հեռահաղորդակցության օպերատորներին եւ աջակից կազմակերպություններին՝ «Ռոստելեկոմ» Հայաստան, «Վեոն Արմենիա», «Վիվա-ՄՏՍ», «Յուքոմ», «Ղ-տելեկոմ», Նիկիտա Մոբայլ ընկերություններին:
Նրանց աջակցության շնորհիվ Հայաստանից և Արցախից յուրաքանչյուրը կարող է 1915 համարին 1 դրամ սակագնով կարճ հաղորդագրություն (SMS) միջոցով ուղարկել իր անուն, ազգանունը, իսկ արտասահմանից հաղորդագրություն ուղարկելու դեպքում՝ +37433191500 հեռախոսահամարին, և հուշահամալիրի պատին ողջ գիշեր հնչող երաժշտական կատարումների ընթացքում լուսային արտացոլման տեսքով ներկա գտնվել և հարգանքի տուրքը մատուցել զոհվածների հիշատակին:
Հավելեմ, որ յուրաքանչյուր համարից կարող եք մինչեւ 5 անուն ուղարկել։
Այս օրը յուրաքանչյուր հայի համար հիշատակի օր է եւ միեւնույն ժամանակ՝ համախմբվելու, միավորվելու:
Առո՛ղջ եղեք, միասնականությամբ մենք կարող ենք հաղթահարել ամեն դժվարություն»,- գրառել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցման օրենքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցման մասին դաշնային օրենքը: Համապ...
50 նոր հաստիքով կավելանա պետական համակարգի աշխատողների թիվը. վարչապետը որոշում է ստորագրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով 50 նոր հաստիքով կավելանա պետական համակարգի աշխատողների թիվը: «Ղե...