Ֆրանսիայի վարչապետի նամակը Նիկոլ Փաշինյանին
Ամեն տարի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի կապակցությամբ։ Վարչապետ Էդուար Ֆիլիպը նույնպես նամակ է հղել Հայաստանի հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Էդուար Ֆիլիպի նամակում, մասնավորապես, ասվում է.
«Սույն թվականի ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշատակելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ներկայումս մերզ պատուհասած համավարակի առողջապահական ճգնաժամն ի զորու չէր մոռացության մատնել այդ կարեւոր պայքարը հանուն արդարության եւ պատմական ճշմարտության:
Ընդհակառակը, այն մեզ կոչում է այն համերաշխությանը, որը միշտ եղել է մեր երկու երկրների հարաբերությունների հիմքում եւ ոմանց, երբեմն զոհաբերության հասնող հանձնառությանն՝ ի սպաս բոլորի:
Մեկ անգամ եւս ցանկանում են Ֆրանսիայի ձայնը միավորել նրանց, որոնք անխոնջ պահանջում են, որպեսզի բոլորի կողմից ճանաչվի մի ամբողջ ժողովրդի կտորածը:
Ինչպես Անատոլ Ֆրանսն է այս առիթով արտահայտվել. «Նահատակների հոսած արյունն ապարդյուն չէ, մի ուժ ձեզ հետ է, ցրված, սակայն հզոր»:
Հավատացած եղեք, որ ես եւ իմ կառավարությունը լիովին մոբիլիզացված ենք՝ նպաստելու մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացմանը:
Հաճեցեք ընդունել, պարով վարչապետ, հարգանացս գերագույն հավաստիքը»:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցման օրենքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցման մասին դաշնային օրենքը: Համապ...
50 նոր հաստիքով կավելանա պետական համակարգի աշխատողների թիվը. վարչապետը որոշում է ստորագրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով 50 նոր հաստիքով կավելանա պետական համակարգի աշխատողների թիվը: «Ղե...