Անգամ Ծիծեռնակաբերդ այցելելն էր այսօր ծանոթ-բարեկամով. ԲՀԿ-ական պատգամավոր
Ստացվում է, որ անգամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելն էր այսօր ծանոթ-բարեկամով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Աշխարհասփյուռ հայությունն այսօր հիշատակում էր Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ստեղծված իրավիճակով պայմանավորված որոշում էր կայացվել, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կարող են այցելել բացառապես բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները:
Իհարկե հասկանում եմ, որ անվտանգության նկատառումներով անհրաժեշտ էին նման սահմանափակումները, սակայն եթե խորհրդարանական կառավարման մոդել ունեցող երկրում պատգամավորները զրկված էին հուշահամալիր բարձրանալու և 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հնարավորությունից, ապա ինչպես հասկանալ քաղաքապետ Մարությանի և մարզպետների մասնակցությամբ արդեն իսկ հայտնի տեսահոլովակի նկարահանումները: Քաղաքապետի ու մարզպետների մասնակցությամբ կլիպ նկարահանելու թույլտվությանը զուգահեռ թերևս կարելի էր նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին էլ հնարավորություն ընձեռել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Թե չէ ստացվում է, որ անգամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելն էր այսօր ծանոթ-բարեկամով…»,- գրել է ԲՀԿ-ական պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցման օրենքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգի պարզեցման մասին դաշնային օրենքը: Համապ...
50 նոր հաստիքով կավելանա պետական համակարգի աշխատողների թիվը. վարչապետը որոշում է ստորագրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով 50 նոր հաստիքով կավելանա պետական համակարգի աշխատողների թիվը: «Ղե...