Ստեփան Ծատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի ապրիլի 22 թիվ 481- Ա որոշման համաձայն Ստեփան Ծատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ:
Ստեփան Ծատուրյանի կենսագրական տվյալներ
Աշխատանքային փորձ
2020թ․ հունվարից-ապրիլ
«Դիպ Անալիտիկա» ՍՊԸ, տնօրեն
2017-2019թթ.
«ՆորդԲայթս» ՍՊԸ, հիմնադիր, տնօրեն
2017- 2019թթ.
«ԱպոլլոԲայթս» ՍՊԸ, տնօրեն
2012-2017թթ.
«Նեյշնլ Ինսթրումենթս», Խելացի ցանցերի և մշտադիտարկման համակարգերի գծով բիզնեսի զարգացման տարածաշրջանային ղեկավար (Ռուսաստանը և ԱՊՀ, Արաբական երկրները և Աֆրիկա)
2008-2012թթ.
«Նեյշնլ Ինսթրումենթս», Համակարգերի ավագ ճարտարագետ, Ներդրվող համակարգերի թիմի ղեկավար
2008-2008թթ.
«Սաութ Թեք Քոնսալթինգ», տեխնիկական լուծումների ճարտարագետ
2006-2008թթ.
ԱՄՆՄԶԳ Հայաստանի, Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիր, Ավագ ծրագրավորող և տվյալների հավաքագրման համակարգող
2005-2006թթ.
«ՍԱԴԱ Սիսթեմս Հայաստան», ծրագրային ճարտարագետ
2004-2005թթ.
«Փրոջեքթ Հարմոնի» Հայաստան, ցանցային ադմինիստրատոր
2002-2004թթ.
ՀՊՃՀ համակարգչային կենտրոն, կրտսեր ցանցային մասնագետ
Կրթություն
2015-2018թթ.
ՀԱՊՀ, Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետ, տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան՝ «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ
2001-2007թթ.
ՀՊՃՀ, Կիբեռնետիկայի ֆակուլտետ՝ «Միկրոէլեկտրոնիկա և կիսահորդչային սարքեր» և «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա» մասնագիտություններով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Քանի դեռ շատ ուշ չէ, հետողորմյա արեք ու մարդկանց մի դրդեք ծայրահեղ քայլերի.Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ կոմունալ ծա...
Կառավարության որոշմամբ հայտարարվեց ամառային զորակոչը. այն կիրականացվի մայիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշում կայացրեց ամառային զորակոչ հայտարարելու մասին:Որոշման մեջ, մաս...