Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել. խոսնակը հերքում է
Երեկվանից տարբեր «լրատվական աղբյուրներից» շրջանառության մեջ են դրվում անանուն, մտացածին, ըստ էության, տիպիկ բանբասանքային բնույթի տեղեկություններ այն մասին, թե իբր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի, իսկ մեկ այլ իմպրովիզացիայով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և, իբր, փորձել համոզել նրան ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու անհրաժեշտության հարցում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գլխավոր դատախազության խոսնակ Գոռ Աբրահամյանը և հավելել՝
«Այս անհեթեթություններին անդրադառնալու կարիք չէի տեսնի, եթե, փորձելով ակնհայտ սուտը հնարավորինս համոզիչ և ճշմարտանման դարձնել, առանձին շրջանակներ չփորձեին դրանց վրա դեմքի լուրջ արտահայտությամբ «վերլուծություններ» ու մեկնաբանություններ անել։
Ստիպված եմ ուղղակի հայտարարել, որ այդ լուրերը իրականության հետ որևէ աղերս չունեն․ նման ձևաչափով, նման բովանդակությամբ որևէ հանդիպում կամ հանդիպումներ չեն եղել և չեն կարող լինել, հետևաբար Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու հարցի շուրջ նման որևէ քննարկում ևս չի եղել ու չի կարող լինել։ Դա քրեական դատավարության շրջանակներում գտնվող հարց է, որը կարող է քննարկվել բացառապես այդ համատեքստում։
Հորդորում եմ ձեռնպահ մնալ երևակայության նման արգասիքներով հանրությանը մոլորության մեջ գցելու անտաղանդ փորձերից»։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Մահացած օսմանցի հայերի թոռներին հղում եմ անկեղծ ցավակցությունս. Էրդողանը՝ Պոլսի հայոց պատրիարքին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը նամակ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ...
Դոնալդ Թրամփի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:Ներկայացնում...