ՈՒՂԻՂ. Մեկնարկել է կառավարության նիստը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 23-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 44 հարց, որից 37-ը՝ չզեկուցվող:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին,
- 2020 թվականի գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման, խոնավալիցք հաղորդելու և ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին,
- ՀՁ «Օննինեն Օյ և Էնստո Օյ» (Ֆինլանդիա) ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին,
- Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի» փոփոխություն թիվ 9-ի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- Ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռ.ԶԱՔԱՐՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին,
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին,
- «Հրազդանի մարզային արյան բանկ»,«Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունները, «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրու արյան փոխներարկման կայան» և «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունները ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով վերակազմակերպելու մասին,
- «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հ եւ այլ հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին
Սերժ Սարգսյանն ԱԺ-ում է՝ պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին։ Տեսանյութը` Ա1+-ի։&n...
«Մարդկանց փակել են չորս պատի մեջ»․ Լուկաշենկոն Եվրոպային քննադատել Է կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդների համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Եվրոպական երկրների ձեռնարկած...
Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին: