Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի փաստաբանը վճռաբեկ բողոք կներկայացնի
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Հրանտ Անանյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ պատրաստվում է վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնել:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Գագիկ Բեգլարյանը որպես մեղադրյալ ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Բեգլարյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դրա օգտագործմամբ յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝ 233.470.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ Երևան քաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզը: ԱԱԾ քննչական դեպարտամենտը Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել և միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար, ինչը դատարանը բավարարել է:
Փաստաբանը գտնում է, որ դատարանը, կալանավորման միջնորդությունը քննելիս, դուրս է եկել քննիչի ներկայացրած միջնորդության շրջանակներից՝ արձանագրելով այնպիսի ենթադրյալ հանգամանքներ, որոնք քննիչը նույնիսկ մեղադրյալ ներգրավելու որոշմամբ չէր վերագրել Բեգլարյանին: Մասնավորապես՝ դատարանն իրեն իրավունք է վերապահել զարգացնելու այն վարկածը, իբր 2009թ. դեկտեմբերի 23-ին Երևանի ավագանու նիստ տեղի չի ունեցել, քվեարկություն՝ ևս, ուստի՝ իբր թիվ 55-ն որոշումը չի ընդունվել, բայց Գ.Բեգլարյանը ստորագրել է գոյություն չունեցող որոշում, որը նորմատիվ իրավական ակտ է, անմիջապես հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում և համացանցում:
Ավելին՝ փաստաբանը կասկածներ էր հայտնել, որ Բեգլարյանին կալանավորելու մասին միջնորդությունը քննելիս և որոշում կայացնելիս դատարանը կաշկանդված է եղել:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Քանի դեռ շատ ուշ չէ, հետողորմյա արեք ու մարդկանց մի դրդեք ծայրահեղ քայլերի.Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ կոմունալ ծա...
Կառավարության որոշմամբ հայտարարվեց ամառային զորակոչը. այն կիրականացվի մայիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշում կայացրեց ամառային զորակոչ հայտարարելու մասին:Որոշման մեջ, մաս...