Հարկային պարտավորությունները չկատարելու համար տույժերը կրկնակի նվազեցնելու օրենքն ընդունվեց
Աժ-ն իր այսօրվա արտահերթ նիստում 107 կողմ 0 դեմ ձայներով ընդունել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած օրինագիծը, ոով առաջարկում է փոփոխություններ կատարել հարկային օրենսգրքում:
Ներկայացված նախագծով առաջարկվում է մեղմել կորոնավիրուսի տարածման տնտեսական հետևանքները եւ ամրագրել, որ ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է հետեւյալին. այժմ գործող կարգավորումներով, եթե 5000 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն է կուտակում տնտեսվարողը, հարկայինը իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու:
Այժմ առաջարկվում է արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների 500 հազար դրամ չափը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո փոխարինել 1 միլիոն 500 հազար դրամով: Ընդ որում, նշված չափը հաշվի է առնվելու 2020 թվականի ապրիլի 20-ից հետո արգելադրման գործիք կիրառելիս»,-ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ 9800 սուբյեկտ նման արգելանքի տակ է եղել վերջին 2 տարիների ընթացքում, դա տնտեսվարողների մոտ 10 տոկոսն է:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը
«Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու...
Քանի դեռ շատ ուշ չէ, հետողորմյա արեք ու մարդկանց մի դրդեք ծայրահեղ քայլերի.Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ կոմունալ ծա...
Կառավարության որոշմամբ հայտարարվեց ամառային զորակոչը. այն կիրականացվի մայիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշում կայացրեց ամառային զորակոչ հայտարարելու մասին:Որոշման մեջ, մաս...