Կարճ վերլուծություն այն մարդկանց համար, ովքեր հարցնում են սա լավ է, թե վատ. Դավիթ Պեդանյանը՝ կարմիր գծերին վերաբերող օրենսդրական փոփոխությունների մասին
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ օրենքի նախագիծ են հեղինակել, որով նախատեսվում է Երևանում կայանատեղիների համար նախատեսված կարմիր գծերը թողնել միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում:
«Վարորդի ընկեր» ՀԿ–ի համահիմնադիր Դավիթ Պեդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է առաջարկվող փոփոխություններին:
Նրա գրառումը՝ ստորև.
«Կարճ վերլուծություն էն մարդկանց համար, ով հարցնումա սա լավա թե վատ: Մեկ էլ ով մտածումա, որ մեզ լավությունա արվել:
1. 10 վարչական շրջաններից կարմիր գծերը հանվում են, որտև դրանք մինուսով էին աշխատում:
2. Տեսանյութը պարտադիր կլինին ու դա շատ լավ չի, նոռմալա, պիտի էդ վարչարարությունը մի օր օրենքով լիներ թե չէ, արդեն քանի տարիա ապացուցում ենք, որ անօրինականա, նոր նոր ուզում են բերեն օրինական դաշտ:
3. Տարեկան բաժանորդագրման ժամկետը ավարտվեկլույա վճարման ժամկետից 1 տարի հետո, էդ նորմալա, մինչև հիմա սխալա եղել, սա լավ չի, նորմալա, շտկում են:
4.Բոլոր դեպքերում 2 վարչական շրջանի համարա մնում վճարը, նույն 12000 վճարը, նույն ավտոկայանատեղիների բացակայության պատճառով:
5. Տեսանյութը կտրամադրվի քաղաքացուն. դա լավա: Իրոք լավա: Ոստիկանությունը մաղարիչ ունի անելու, իրանք են, որ ոչ մի գողություն կամ վնասված մեքենայի դեպք չեն կարողանում բացահայտել:
6. Շատ հետաքրքիրա ոնց են տարհանելու առանց համար մեքենաները, ուղղակի ուզում եմ էդ տենամ:
Ո՞րնա մեր տեսլականը. հանել վճարը մինչև հասարակական տրանսպորտի կիրառումը:
Մինչև մարդիկ առանց մեքենա տարբերակ կունենան տեղաշարժվելու:
Ամեն դեպքում կլինի նախագիծը շրջանառության մեջ, կխոսանք, սենց օդի մեջա մի տեսակ»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1291 մարդ կա. բուժվել է 726 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1291 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 43 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ...
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք. վարակվածների ընհանուր թիվը՝ 1339 է
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Արցախում կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, առողջացել է 2 քաղաքացի
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետությունում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված կա 7...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացե...