Տեսանյութում Դոմոդեդովոյում հավաքված ուղևորներն են. Նաիրա Բաղդասարյան
Ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Բաղդասարյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Տեսանյութում Դոմոդեդովոյում հավաքված նախորդ՝ ամսի 12-ին արդեն Երևան վերադարձած ուղևորներն են: Այս պահին էլ օդանավակայանում բազմաթիվ ուղևորներ կան: Ես մի շաաաաատ մեծ խնդրանք ունեմ իմ գործընկերներին՝ լրագրողներին: Նյութեր եմ կարդում, որտեղ քամհարանք, հեգնանք, անձնավորված ու ոչ պատշաճ վերաբերմունք կա մարդկանց հասցեին: Հարգելի խմբագիրներ, լրագրողներ, այստեղ հավաքված յուրաքանչյուր մարդու ետևում մի նարդոսյան դրամա կա, յուրաքանրյուրը մի մարդկային ճակատագիր է, որի մեջ խորանալիս՝ հաճախ կոկորդդ սեղմվում է: Այս մարդիկ անասելի բարդ իրավիճակում են, խնդրում եմ, գոնե այս պահին եկեք մոռանաք լայքերի, պրոպագանդայի, քաղաքական ու անձնական շահերի մասին և ընդամնեը ցուցաբերենք մարդկային մոտեցում: Մեզանից ոչ մեկ ապահովագրված չէ և անհնար է ասել, թե ինչպես իրեն կպահի նման սարսափելի բարդ իրավիճակում: Այս մարդիկ ոչ մի վատ բան չեն ասում կամ անում, ընդամենը փորձում են իրենց ձայնը տեղ հասցնել՝ իրենց պատկերացրած ձևով: Պետք չի կրակի վրա յուղ ցանել, տրվել այժմրոպեական շահերի` գոնե ՀԻՄԱ: Ես համոզված եմ, որ պատկան մարմինները չեն նեղվում իրենց հասցեին հնչող քննադատությունից, քանզի քննադատություն լսելը նրանց աշխատանքի մի մասն է: Կարծում եմ, որ քննադատությունը նրանց կողմից ընկալվում է որպես ազդակ, ահազանգ՝ խնդիրը ավելի արագ ու արդյունավետ լուծելու համար և մենք համոզվում ենք, որ ի պատիվ նրանց, խնդիրը լուծում է ստանում քայլ առ քայլ: Ոչ մեկ չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում: Մեզ հետ մնալու է միայն մեր ամոթի կամ հպարտության զգացողությունը՝ մեր արածների կամ չարածների համար»:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հարգանքի տուրք գեղարվեստական ծրագրով
Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հարգանքի տուրք գեղարվեստական ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում։
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հալաբյան փողոցի հարակից տարածքում նախատեսվում է 5 բազմահարկ շենք կառուցել
Հալաբյան փողոցի հարակից տարածքում նախատեսվում է հինգ բազմահարկ շենք կառուցել։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրառմամբ հա...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 նոր դեպք, ունենք 44 առողջացած
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...