ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Նաղդալյանը պատասխանը՝ Ադրբեջանին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Արցախում կայացած ընտրությունների առնչությամբ Ադրբեջանի արձագանքի վերաբերյալ հարցին․ Ադրբեջանը փորձում է Արցախում մարդու իրավունքների դեմ ուղղված իր արշավին մասնակից դարձնել միջազգային հանրությանը: Այս նպատակով Ադրբեջանը չի խորշում ընտրությունների վերաբերյալ միջազգային տարբեր արձագանքների խիստ ընտրովի ներկայացումից և ուղղակի խեղաթյուրումից:
Ադրբեջանը փորձում է չնկատելու տալ այդ նույն արձագանքների առանցքային ուղերձները, որոնք վերաբերում են իր ապագան որոշելու հարցում Արցախի բնակչության դերակատարմանը և Արցախում հանրային կյանքի կառավարման տեսակետից ընտրությունների անհրաժեշտությանը: Մինչդեռ, այս ուղերձները խիստ էական են խաղաղ կարգավորման առաջմղման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:
Մեր տարածաշրջանում ժողովրդի քվեն ստացած, նրա կամքն արտահայտող և հենց այդ ժողովրդին հաշվետու իշխանությունների ձևավորումը խիստ կարևոր է հակամարտության վերափոխման և ժողովուրդների հաշտեցման համար: Արցախի ժողովուրդը մարտի 31-ին և ապրիլի 14-ին այս ուղղությամբ կատարեց հերթական կարևոր քայլը:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին
Սերժ Սարգսյանն ԱԺ-ում է՝ պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին։ Տեսանյութը` Ա1+-ի։&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ավելի քան 200 քաղաքացի Ռուսաստանից վերադառնում է հայրենիք
Հայաստանի Հանրապետության 200 քաղաքացի Ռուսաստանի Դաշնությունից վերադառնում է հայրենիք։Այս մասին հայտնում է Ռուսաստանում...
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
Մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի. Փաշինյան
Կորոնավիրուսի համաճարակը պահանջում է վարքագծի նոր կանոններ եւ նոր ռեֆլեքսներ: Այս մասին իր տեսաուղերձում նշեց ՀՀ վարչապե...