Սյունիքում կորոնավիրուսով վարակվածների կրկնակի թեստը եղել է բացասական. փոխմարզպետ
Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածների կրկնակի թեստը եղել է բացասական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Սիրելի սյունեցիներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ մարզում կորոնավիրուսով հիվանդ բոլոր պացիենտների կրկնակի թեստը եղել է բացասական: Բոլոր վարակակիրներն առողջացել են եւ դուրս են գրվել հիվանդանոցից: Սա իհարկե եւ գոհացնող է, եւ պարտավորեցնող: Այդ կապակցությամբ հորդորում եմ խստորեն հետեւել պարետատան ցուցումներին, ցուցաբերել խոհեմություն եւ հասարակական պատասխանատվություն: Հետեւեք պաշտոնական լրահոսին, մի տրվեք խուճապի եւ պահպանեք զգոնությունը: Իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում այս օրերին անձնվիրաբար աշխատող բոլոր բուժաշխատողներին, ովքեր, անշուշտ, մերօրյա հերոսներն են»։
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 նոր դեպք, ունենք 44 առողջացած
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐ. Հայաստանում COVID-19-ով վարակվածների թիվն ավելացել է ու հասել 1248-ի. մահվան ելքեր՝ 20. առողջացածներ՝ 523
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 47-ով և դարձել 1248։ Տեղեկությունը հաղորդում...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1291 մարդ կա. բուժվել է 726 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1291 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 43 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ...