ՊԲ-ում շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը
ՊԲ-ն տեղեկացնում է, որ շարունակվում է անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը:
«Նման հերթական ճաշարանի բացման արարողությունը ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել ապրիլի 17-ին, որի մատուցվող սննդատեսակների ու ծառայությունների որակական ցուցանիշները առաջինը գնահատել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու ՊԲ հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, գեներալ-մայոր Բորիս Դավիդովը:
Սննդի ապահովումն իրականացնող ընկերության պատասխանատուների վստահեցմամբ՝ իրենք իրականացնում են մշտական դիտարկումներ և, հաշվի առնելով ծրագրի անմիջական շահառուների նկատառումները, փորձում են էլ ավելի բարելավել մատուցվող ծառայությունների որակը:
Անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացը շարունակական է և առաջիկայում կներառի ՊԲ-ի այլ զորամասեր ևս»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացե...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 նոր դեպք, ունենք 44 առողջացած
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐ. Հայաստանում COVID-19-ով վարակվածների թիվն ավելացել է ու հասել 1248-ի. մահվան ելքեր՝ 20. առողջացածներ՝ 523
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 47-ով և դարձել 1248։ Տեղեկությունը հաղորդում...
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 1291 մարդ կա. բուժվել է 726 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 1291 է։ Վերջին 24 ժամում գրանցվել է 43 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ...