Պարետատո՜ւն, հե՜յ, ո՞վ կա այնտեղ, լսո՞ւմ եք. Անահիտ Բախշյան
Պարետատո՜ւն, հե՜յ, ո՞վ կա այնտեղ, լսո՞ւմ եք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Դուք պարտավոր եք ապահովել մանկավարժների անվտանգությունը , Պարոն Ավինյան, հուսամ երեկվա ահազանգիս ծանոթ եք, որին 2 լրացում եմ ուզում անել։
1․ Դպրոցները, նաև մատյանները պետք է ախտահանվեին, որից հետո նոր թույլ տրվել մանկավարժների մուտքը դպրոց, որովհետև հավանաբար կորոնավիրուսով վարակված աշակերտներ ու մանկավարժներ էլ են եղել, գոնե մեկ դպրոցի մասին ունեմ հստակ տեղեկություն։ Ընդ որում այդ դպրոցի շենքում միաժամանակ 2 դպրոցի աշակերտներ և մանկավարժներ են մտնում-դուրս գալիս ու ախտահանում այնտեղ չի եղել։
Արդյո՞ք դպրոցի շենքերն ու մատյաններն ախտահանվել են, քանի որ ԿԳՄՍ նախարարի հրամանն առանց շենքեր մտնելու և մատյաններին ձեռք տալու հնարավոր չէ կատարել։
2․ Տրանսպորտի բացակայության պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում մանկավարժներին պարտադրված այս տեղաշարժը, որը հակասում է Ձեր որոշումներին։ Այսօր իմ աղջիկը 9․30-ին գնաց դպրոց ու ետ եկավ տաքսիով, չգիտեմ ախտահանում իրականացվել էր դպրոցի շենքում, թե՝ ոչ, բայց ես անհանգիստ եմ։
Վերջապես, ինձ շատ հետաքրքիր է, թե ԿԳՄՍ նախարարի սույն հրամանը, որի վերաբերյալ շրջաբերական չի ստացել առնվազն մի դպրոց և որը հակասում է Ձեր հրամանին, քննարկվել է Ձեզ հետ և Ձեր կողմից նշածս վերոնշյալ ախտահանման և մանկավարժների տեղաշարժման հետ կապված խնդիրների վերաբերյալ, ինչպես դա արել եք գործատուներին, հանձնարարականներ տրվել են»։
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել իրենց նախորդի տեղը․ վարչապետ
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել են իրենց նախորդի տեղը: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց վարչապե...