Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել Հովհաննես Չեքիջյանի և Լիլիթ Պիպոյանի հետ
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հեռախոսազրույց է ունեցել մաեստրո Հովհաննես Չեքիջյանի և երգչուհի Լիլիթ Պիպոյանի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատել է Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:
«Սա նոր չէ, մշտապես Աննա Հակոբյանը տարբեր առիթներով իր ուշադրության կենտրոնում է պահում արվեստագետներին, մշակութի երախտավորներին: Համավարակի հետևանքով առկա իրավիճակով պայմանավորված՝ Աննա Հակոբյանը հետաքրրքվել է, թե ինչպես է Հովհաննես Չեքիջյանի և Լիլիթ Պիպոյանի առողջական վիճակը, ինչպես է ընթանում երկրում տեղաշարժի սահմանափակման ռեժիմի հետ կապված տանը մնալու գործընթացը, արդյոք այն խանգարում է ստեղծագործական աշխատանքին»,- նշեց Հասմիկ Հարությունյանը:
Հովհաննես Չեքիջյանն ու Լիլիթ Պիպոյանը նշել են, որ առողջական առումով խնդիրներ չունեն, տնային պայմաններում շարունակում են աշխատել: Մաեստրոն էլ պատմել է, որ արխիվներն է բացել, հետաքրքիր նյութեր է ուսումնասիրում:
Երկուսն էլ հույս են հայտնել, որ այս շրջանը շուտով կավարտվի:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է11...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 նոր դեպք, ունենք 44 առողջացած
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 17-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ՝ 47 նոր դեպք. մահացել է 1 պացիենտ. ունենք 121 առողջացած. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկ արվել է 1003 հետազոտություն: Նոր հաստատված դեպքերը՝ 47: Մահացե...
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 1111–ի, գրանցվել է մահվան 1 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ՝...