Լևոն Արոնյանի կնոջ հոգեհանգստի արարողությանը ներկա են Սերժ Սարգսյանբ ու Ռիտա Սարգսյան
Այսօր տեղի է ունենում ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանե Կաոիլիի հոգեհանգստի արարողությունը: Ինչպես հայտնում է armdaily.am-ը, պահպանելով պարետի որոշմամբ սահմանված 20 հոգին չգերազանցելու արգելքը, հոգեհանգստի արարողությանը ներկա են սահմանափակ թվով մարդիկ: Ներկաների թվում են նաև Լևոնի և Արիանեի հարսանիքի քավոր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։
Նշենք, որ ծաղկեպսակներ կային ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի ընտանիքի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և այլոց կողմից:
Հիշեցնենք, որ Արիանան վթարի էր ենթարկվել, որից 10 օր անց հիվանդանոցում մահացել էր:

Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 663-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...
Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին
Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս ողբերգական լ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք․ ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԹԱՐՄԱՑՈՒՄ Մարտի 30-ի դ...