«Անակնկալ ունեմ. ես վարակված եմ կորոնավիրուսով». սպառնալից նամակ՝ թուրք ընտանիքին
Գերմանիայի Համբուրգ երկրամասում անհայտ անձինք սպառնալից նամակ են ուղարկել տեղաբնակ մի թուրքական ընտանիքի։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Նշվում է, որ ծրարը գցել են 28-ամյա Օնդեր Քոջայի փոստարկղի մեջ, իսկ նամակի մեջ գրված է եղել, որ թղթի վրա կա կորոնավիրուս։
Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Քոջան պատմել է, որ երբ փոստարկղից հանել և ընթերցել է նամակը, ապշել է։
Նամակում մասնավորապես գրված է․
«Ձեզ անակնկալ ունեմ։ Ես վարակված եմ կորոնավիրուսով։ Այս նամակի վրա մի քանի անգամ հազացել եմ և չորս կողմը մաքրել եմ լեզուս։ Ես մենակ չեմ լքելու այս աշխարհը։ Իմ վերջին առաքելությունն է երեխաներիս և թոռներիս թողնել Գերմանիան առանց օտարների։ Մահացիր, դանդաղ մահացիր․ Գերմանիան թող մնա գերմանացիներին։ Ես ձեզ չարություն եմ մաղթում, հուսով եմ վիրուսը արագորեն կտարածվի ձեր ընտանիքում»։
Թուրք տղամարդն ասել է, որ ընթերցելուց անմիջապես հետո ձեռքերն ախտահանել է և դիմել ոստիկանություն։
Դեպքի մասին նա նաև հայտնել է Համբուրգի թուրքական հյուպատոսությանը։
Քոջան օգնության է դիմել Համբուրգի բժիշկներին։ Նրան բժիշկները հայտնել են, որ թղթից վարակի անցման հավանականությունը շատ ցածր է։ Չնայած այս ամենին՝ նա 1 շաբաթ աշխատանքի չի գնացել և մնացել է տանը։
Նշենք, որ թուրքական աղբյուրը պնդում է, որ այս նամակի հեղինակը կամ հեղինակները ռասիստ գերմանացիներն են։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ Գերմանիայում: Մարտ և փետրվար ամիսներին նույնպես 3 դեպք էր գրանցվել Գերմանիայի տարբեր քաղաքներում:
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով համալիրի՝ դատարկ մահճակալներով լ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 663-ի
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հ...
Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին
Մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին։ Այս ողբերգական լ...
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք․ ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԹԱՐՄԱՑՈՒՄ Մարտի 30-ի դ...