Պատգամավորներից ովքեր են մեկնելու Արցախ. պատվիրակությունը կգլխավորի Ալեն Սիմոնյանը
Մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
Չնայած որ տեղաշարժի սահմանափակմամբ պայմանավորված Հայաստանից Արցախ կարող են գնալ բեռնափոխադրում իրականացնողները և Արցախում հաշվառված անձինք, այնուամենայնիվ թույլատրվում է նաև լրագրողների և դիտորդական առաքելություն կատարողների մուտքը Արցախ` համապատասխան փաստաթղթերի և կորոնավիրուսի թեստի պարագայում:
Նշենք, որ ԱԺ-ն ևս պատվիրակություն է գործուղելու, սակայն այն չի գլխավորի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Պատվիրակությունը կգլխավորի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Պատվիրակության կազմում են` Արմեն Փամբուխչյանը, Անի Սամսոնյանը, Համազասպ Դանիելյանը, Սոֆիա Հովսեփյանը, Գևորգ Պապոյանը, Հրաչյա Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արտյոմ Ծառուկյանը,Արթուր Դալլաքյանը, Հարություն Բաբայանը և Սյուզաննա Օհանյանը՝ որպես պատվիրակության քարտուղար:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Իմքայլական երկու պատգամավորի մոտ թեստը դրական է եղել․ ԱԺ-ում խուճապ է առաջացել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախ մեկնող ԱԺ պատվիրակության թեստավորումից հետո լուրեր էին տարածվել, որ իմքայլական երկու պա...