Առաջարկում եմ հրապարակել կորոնավիրուսով հիվանդացած քաղաքացիների և կենսագրությունները. Հ. Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Առաջարկում եմ իշխանություններին պաշտոնապես հրապարակել Կորոնավիրուսով հիվանդացած մեր բոլոր հարգելի քաղաքացիների ֆոտոնկարները և կարճ կենսագրությունները (ապրելավայր, աշխատավայր և այլն)՝ նշելով ենթադրյալ հիվանդության օրվանից հետո նրանց հիմնական շփումները։ Ընդ որում, եթե վարակով հիվանդ քաղաքացին համաձայն է, ապա այդ տեղեկատվությունը կարող տրվել անհատական տեսակոչի տեսքով։ Եթե քաղաքացին համաձայն չէ, ապա առաջիկա 2-3 օրերին օրենք ընդունել, որ դա պարտադիր է։ Սա դեռևս չհիվանդացած հասարակության անդամների իրավունքն է՝ պաշտպանվելու։ Նման պաշտոնական տեղեկատվություն ստանալուց հետո շատ "առողջ" քաղաքացիներ կարող են իրենք դիմալ բժիշկներին մտաբերելով, որ վերջին շրջանում կորոնավիրուսով հիվանդ այս կամ այն քաղաքացու հետ շփում են ունեցել»։

Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...