ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խնդիրը ոչ այնքան կորոնավիրուսի տարածումը կանխելն է այլ այն, որ դրա արդյունքում չունենանք մահեր․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում և դրա սահմաններից դուրս:
«Տասնյակ երկրներում արձանագրվել են մահվան թվեր, այդ երկրների թիվը մոտենում է հարյուրի: Ըստ էության, աշխարհում չկա մի երկիր, որ գործնականում ասեր՝ ինքը պատրաստ էր կորոնավիրուսին, աշխարհում չկա մի երկիր, որն ասի, թե ինչքան է շարունակվելու կորոնավիրուսային համաճարակը»,- ասաց վարչապետը` տեղեկացնելով, որ այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով վարակման 194 դեպք:
«Այդ դեպքերի ավելի քան 70 տոկոսը ճյուղավորված են այսպես կոչված Էջմիածնի և արտադրամասի դեպքերից, և ըստ էության, այս պահի դրությամբ կարողացել ենք կանգնեցնել Էջմիածնի ճյուղի զարգացումը: Մենք հիմա աշխատում ենք կանգնեցնել արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը: Հաստատված դեպքերի 78 տոկոսն ընդհանրապես չունի ջերմություն, 37-38 աստիճան ջերմություն ունի 18 տոկոսը, 39 աստիճանից բարձր ջերմություն ունի մեր հիվանդների 1 տոկոսը»,- տեղեկացրեց վարչապետը:
Նրա խոսքով՝ մենք նաև սպասում ենք, թե գարնան գալը որքանով կազդի համաճարակի թուլացման վրա:
«Մեր մեծագույն խնդիրը ոչ այնքան կորոնավիրուսի տարածումը կանխելն է, որքան ապահովելը, որ դրա արդյունքում չունենանք մահեր կամ ունենանք նվազագույն մահեր»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ պետք է անենք ամեն ինչ, որ տարեցները ապահով զգան իրենց:
«Պիտի բացառենք տարեցների հավաքվելը փոստային բաժանմունքներում»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ գումարները կարող են նրանց առձեռն բաժանվել:
«Մենք որոշել ենք, որ պետք է լայն աջակցություն ցուցաբերենք մեր տնտեսությանը և տնտեսվարողներին։ Մենք արդեն պատրաստում ենք փաթեթը, որպեսզի արտոնյալ վարկեր տրամադրենք այն ընկերություններին, որոնք կունենան աջակցության կարիք իրենց աշխատողներին աշխատավարձեր վճարելու, իրենց հարկային պարտավորությունները կատարելու, հումք ներկրելու, արտադրությունը կազմակերպելու և ռազմավարական ներդրումներ անելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Վաղը մենք մի քանի խորհրդակցություն ունենք, մեկը նվիրված է գյուղատնտեսությանը»,- ասաց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով նաև ոստիկաններին, փրկարար ծառայության աշխատակիցներին, բուժաշխատողներին:
«Մենք բացառիկ ենք նրանով, որ մեր երկրում խուճապային տրամադրություններ չեն նկատվում»,- հավելեց նա՝ հույս հայտնելով, որ այդ անհանգստությունը մեզ կմղի ռազմավարական քայլերի:
Նմանատիպ հոդվածներ
Անսպասելի անակնկալ. այսպես բժշկին հարևանները ճանապարհեցին աշխատանքի
Մեծ Բրիտանիայի թաղամասներից մեկում լռությունն անսպասելի ընդհատվում է ծափահարություններով: 22-ամյա բժկուհին, որը շտապում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շտապ օգնության աշխատակիցները պարում էին ու իրար ծափ տալիս. Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.«Քիչ առաջ ականատես եղա այս հուզիչ տեսարանին Շտապ օգնության մեր աշխատակիցների...
Այս պահին կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ թոքաբորբ կա. Արսեն Թորոսյան
Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում...
ՈՒՂԻՂ. Կորոնավիրուսի վարակման 18 հաստատված դեպք կա. Փաշինյան
Այս պահին Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 18 դեպք կա: Վարակը գրանցվել է արդեն իսկ մեկուսացված անձանց մոտ,...