Պետք է միասնական լուծումներ գտնել. Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով հնարավոր տնտեսական հետևանքներին: Նա կարևորեց խորհրդարանում այսօր ընդունված օրենքը, որով պատասխանատվություն է սահմանվում մտածված կերպով այլ անձանց վարակելու համար:
Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ վիճակ է գործարաններում, արդյո՞ք ինքը, իբրև գործարար, վնասներ է կրում: Ծառուկյանը հիշեցրեց՝ տնտեսական ճգնաժամի հնարավորության մասին ինքն ահազանգել էր դեռ ամիսներ առաջ, սակայն քայլեր չձեռնարկվեցին:
Այժմ, ըստ նրա, պետք է միասնական լուծումներ գտնել այս իրավիճակից: Նա կարծում է, որ վարկերը պետք է սառեցնել երեք ամսով: Պատգամավորն ասաց՝ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, ինքը, իբրև սեփականատեր, կփորձի օգնել:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխար...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 235 է
Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հ...
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար Արսեն Թորոսյան
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպ...