Պարետը սահմանել է երկրների նոր ցանկ, որոնց քաղաքացիների մուտքը Հայաստան արգելվում է
Պարետի որոշմամբ սահմանվել է համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկը: Արգելվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնք ՀՀ տարածք մուտք են գործում պարետի որոշմամբ սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների տարածքների ցանկում ներառված երկրներից կամ մուտք գործելու նախորդող 14 օրվա ընթացքում գտնվել են այդ երկրներում, բացառություն են կազմում այդ կանոնից՝ դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամները։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ավստրալիայի Միություն
ԵՄ անդամ պետություններ (Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա)
Թուրքիայի Հանրապետություն
Իսրայելի Պետություն
Իրանի Իսլամական Հանրապետություն
Կանադա
Կորեայի Հանրապետություն
Ճապոնիա
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
Նորվեգիայի Թագավորություն
Շվեյցարիայի Համադաշնություն
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Ռուսաստանի Դաշնություն
Վրաստան
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխար...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 235 է
Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հ...
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար Արսեն Թորոսյան
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպ...