Մարդը կարող է ոչ դիտավորյալ վարակել հղի կնոջը և պատասխանատվության ենթարկվել. Պետրոսյան
Մարդը կարող է ոչ դիտավորյալ վարակել հղի կնոջը և պատասխանատվության ենթարկվել, որը չի բխում արդարության սկզբունքից: Այս մասին այսօր` մարտի 23-ին, ԱԺ նիստի իր ելույթում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Օրինակ` ո՞նց ենք ճշտում հղի կնոջ կամ անչափահասի նկատմամբ ենք կատարում, թե ոչ: Ինչի՞ց ենք ստույգ ենթադրում, որ նա անչափահաս է: Կարևոր է մարդու պատասխանատվությունը կախման մեջ դնել իր դիտավորությունից: Վտանգավորությունը նրա դիտավորության մեջ է, որ մարդը հաստատապես իմանա` ում և ինչ վնաս է պատառում: Այս դեպքում ստացվում է, որ մարդը կարող է ոչ դիտավորյալ վարակել հղի կնոջը:
Եթե մարդը չգիտի այդ անձը հղի է թե ոչ և վարակում է, նրան պատասխանատվության ենթարկելը չի բխում արդարության սկզբունքից»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով կորոնավիրուսով վարակելու դեպքում սահմանված տուգանքի չափին` Պետրոսյանը նշեց. «700 հազար դրամը… մենք այսօր պետք է հաշվի առնենք նաև մեր բնակչության մեծամասնության վիճակը: Որևէ մեկը լեն օրից չի վարակի, որ մի հատ էլ ուզի ուրիշին վարակի, դրա համար էլ պատասխանատվություն կրի»:
ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ անդրադառնալովՊետրոսյանի խոսքին, նշեց, որ հղի եզրույթը պետք է ընկալել որպես ակնհայտ հղի.
«Առանց այս նախագծի մենք հնարավորություն չենք ունենալու հստակ և արդունավետ միջոցներ ունենալու կանխարգելել այս վարակի տարածումը: Մենք նշել ենք ակնհայտ հղի կին եզրույթը: Դա տեխնիկական լուծում է: Գուցե նախագծում նշված է հղի կին եզրույթը, որը կփոխարինենք ակնհայտ հղի կնոջ եզրույթով»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխար...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 235 է
Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հ...
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար Արսեն Թորոսյան
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպ...