Ի՞նչ տուգանքներ են նախատեսվում արտակարգ դրության կանոնները խախտողներին. ԱԺ նախագահը գրառում է կատարել
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեացնելով, որ ԱԺ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները: Գրառումը՝ ստորև.
«Սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենսդրական կարգավորումներ, համաձայն որոնց՝
1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՆ առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի չափով (ԾՆԹ․ Առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում 300-500 հազար էր):
2. մեկուսացման կամ ինքնամեկուսացման ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ անզգուշությամբ․ – այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, – երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնասի պատճառումը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով, – մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։
ԾՆԹ․ Այս տարբերակումներն առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում չկային, բոլոր դեպքերի համար նախատեսվում էր կալանք մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով։
3. ԳԻՏԱԿՑԱԲԱՐ այլ անձի կամ անձանց Նոր կորոնավիրուսային վարակով վարակելու համար սահմանվում են ավելի խիստ պատժամիջոցներ, ընդ որում տարբեր պատժամիջոցներ երկու և ավելի անձանց, անչափահասի, հղի կնոջ վարակելու, ինչպես նաև վարակելու հետևանքով մահվան ելքի դեպքերի համար (ԾՆԹ․ Այս տարբերակումները ևս առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում չկային)։
Եղե՛ք առողջ
Եղե՛ք տեղեկացված
Պահպանե՛ք կանոնները»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխար...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 235 է
Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 25-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հ...
ՀՐԱՏԱՊ. Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումը ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածո...