Հայաստանի ու Իրանի միջև ապրանքների փոխադրման սահմանափակումների մասին Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ սահմանելու և Պարետի 2020 թ. մարտի 19-ի N6 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 19-րդ կետով՝
1. Թույլատրել միայն սույն որոշման հավելվածով սահմանված ապրանքների փոխադրումը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի
Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն:
2. Սույն որոշման հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։
Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։
3. Սույն որոշման հավելվածում նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է հետևյալ եղանակներով. փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում, իսկ փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները.
4. Թույլատրել Ռուսաստանի Դաշնությունից կամ Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն
բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձը Ռուսաստանի Դաշնություն կամ Վրաստան:
5. Պարետի 2020թ. մարտի 20-ի «Առանձին ապրանքների համար արտահանման ժամանակավոր սահմանափակումների մասին» N6 որոշման 2-րդ
կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ փետրվարի 24-ի N 197-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան» բառերը փոխարինել «պարետի առանձին որոշմամբ» բառերով»: