Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների գրեթե 90 տոկոսը
Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդների թիվն օրեցօր նվազում է, ներկայում հիվանդանոցներում բուժում է ստանում 5 120 մարդ, ընդ որում՝ ընդհանուր վարակվածների գրեթե 90 տոկոսն առողջացել է: Այդ մասին վկայում են ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի տվյալները, գրում է ria.ru-ն։
Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը կազմում է 81 093, որոնցից 72 703-ը բուժվել են և դուրս են գրվել հիվանդանոցներից, ինչը կազմում է վարակակիրների ընդհանուր թվի 89,65 տոկոսը:
Համաճարակի սկսվելուց ի վեր ամբողջ Չինաստանում (բացառությամբ Հուբեյ նահանգի) գրանցվել է վարակման 13 293 դեպք, որոնցից 117-ը՝ մահվան ելքով, մահացությունը կազմել է 0,88 տոկոս: Համաճարակի օջախ Հուբեյ նահանգում հայտնաբերվել է վարակման 67 800 դեպք, 3153 մարդ մահացել է, մահացությունը կազմել է 4,65 տոկոս:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները շրջափակել են Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկան...
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի. մանրամասներ
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և...
«Վաղվանից 5 օր երկրում դրախտային եղանակ է։ Արև անուշ, տաք օրեր»: Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղվանից 5 օր...