ԱԺ-ն «Քրեական օրենսգրում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը քննարկում է երկրորդ ընթերցմամբ
ՀՀ ԱԺ-ն այսօր «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում և «Քրեական օրենսգրում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը քննարկում է երկրորդ ընթերցմամբ: Հիշեցնենք, որ սրանով նախատեսվում է պատասխանատվություն սահմանել արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների պահանջները խախտելու համար:
Ի տարբերություն առաջին ընթերցման՝ երկրորդ ընթերցմանը նախագիծը ներկայացնում էր արդարադատության նախարարը:
Նա ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ է նախատեսում նախագիծը:
Հիշեցնենք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածում ավելանում են հետևյալ կետերը.
Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որի դեպքում սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ սահմանված աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով,
Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից 300 –ապատիկի չափով,
Իսկ «Քրեական օրենսգրքում» կատարվում է հետևյալ լրացումը. 277.1 հոդվածով է լրացվում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով՝ մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ`առավելագույնը մինչև 5 տարի ժամկետով:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...