Ավինյանը չի բացառում, որ արտակարգ դրությունը կարող է դադարեցվել ժամկետից շուտ
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը չի բացառում, որ արտակարգ դրությունը կարող է ավարտվել սահմանված ժամկետից՝ ապրիլի 14-ից շուտ։ Այս մասին նա ասաց այսօր՝ մարտի 21-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում։
«Դեռեւս հստակ չէ, թե երբ կավարտվի այս վիճակը, կերկարաձգվի, թե, գուցե, ժամկետից շուտ կավարտվի արտակարգ դրության ռեժիմը։ Եթե տեսնենք, որ մեր կանխարգելիչ գործողությունները էֆեկտիվ են, հնարավոր է, որ մոտ ապագայում, ավելի շուտ, քան սպասում ենք, վերադառնանք բնականոն կյանքի»,- ասաց նա։
Անդրադառնալով ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ մտցված՝ օրենսդրական փոփոխությունների փաթեթով նախատեսվող՝ անզգուշությամբ զանգվածային հիվանդացում առաջացնելու դրույթին եւ դրա շուրջ հնչող քննադատություններին, Ավինյանը ասաց․ «Վերջին առաջարկվող փոփոխություններին դեռ ծանոթ չեմ, կծանոթանամ վաղը, նախնական տարբերակով կար այդպիսի հոդված, որով առաջարկվում էր անզգուշությամբ զանգվածային հիվանդացում առաջացնելու դեպքում ազատազրկում մինչեւ հինգ տարի ժամկետով։ Պատգամավորների առաջարկների հիման վրա այդ դրույթը լրամշակվել է եւ վերջնական տարբերակը կներկայացվի վաղը ազգային ժողովում»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխար...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 235 է
Մենք նույնպես անհանգստացնող ցուցանիշներ ենք ստացել, 41 նոր դեպք ունենք հաստատված: 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց...
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 160-ի
Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է...
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար Արսեն Թորոսյան
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպ...