Ռուսաստանը 8 խումբ ռազմական վիրուսոլոգներ կուղարկի Իտալիա՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում
ՌԴ Օդատիեզերական ուժերի ինքնաթիռները պատրաստ են այսօր Իտալիա հասցնել բժշկական սարքավորումներ, ինչպես նաև վիրուսոլոգների 8 բրիգադներ: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ТАСС-ը:
Գերատեսչությունից հստակեցրել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգ է տվել ավիացիոն խմբավորում ստեղծելու մասին «մարտի 22-ից սկսած Իտալիայի Հանրապետությանը կորոնավիրուսի դեմ պայքարում օպերատիվորեն օգնություն հասցնելու նպատակով»:
Ռուսական ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ ինքնաթիռները Իտալիա կհասցնեն ռուս ռազմական վիրուսոլոգներից և բժիշկներից կազմված 8 խումբ, տրանսպորտը և տարածքները ախտահանելու համար աէրոզոլային համակարգեր, ինչպես նաև այլ բժշկական սարքավորումներ:
Նշվում է, որ Իտալիան պատրաստակամություն է հայտնել ընդունել ՌԴ Օդատիեզերական ուժերի ինքնաթիռները:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...