Ֆրանսիայի Աժ-ն հաստատեց արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին օրինագիծը
Այսօր Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ներքին պալատը) առաջին ընթերցմամբ հաստատել է երկրում արտակարգ սանիտարական դրություն սահմանելու մասին օրինագիծը, որը ենթադրում է անվտանգության հատուկ միջոցառումներ պետության կողմից կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Le Parisien-ին:
Փաստաթուղթը նախ ենթադրում է, որ կառավարությունը երկու շաբաթով կօժտվի հասարակական ազատությունները սահմանափակելու իրավունքով, այդ թվում՝ զանգվածային ինքնամեկուսացման ռեժիմի հաշվին: Կառավարությունը նաեւ կարող է իրավունք ստանալ սահմանելու մի շարք միջոցներ հատուկ որոշումներ կայացնելու միջոցով՝ չխորհրդակցելով խորհրդարանի հետ: Այդ քայլերը կարող են վերաբերել ձեռնարկությունների ֆինանսական օգնությանը, ինչպես նաեւ ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի հետաձգմանը, որոնց առաջին փուլը կայացել է մարտի 15-ին:
Նաեւ ենթադրվում է մեծացնել ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար տուգանքի չափը. եթե այժմ առանց հարգելի պատճառի եւ վերջնակետի նշումով գրության փողոց դուրս գալը պատժվում է 135 եվրո տուգանքով, ապա այդ կարգն առաջին խախտումից 15-օրյա ժամկետում կրկնակի խախտելու համար անձը կտուգանվի 1.5 հազ. եվրոյի չափով: Բացի այդ, 1 ամսվա ընթացքում չորրորդ խախտումը կենթադրի 3.7 հազար եվրո տուգանք, իսկ խախտող անցը, հնարավոր է, կկալանավորվի մինչեւ 6 ամիս ժամկետով եւ ստիպված կլինի կատարել հասարակական աշխատանքներ:
Կիրակի օրինագիծը կքննվի Սենատում՝ խորհրդարանի վերին պալատում:
Ֆրանսիայում մարտի 21-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակված է 14 459 մարդ, մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 562-ի: Մարտի 17-ից երկրում գործում են քաղաքացիների տեղաշարժմանն ուղղված սահմանափակումներ: Քաղաքացիները պետք է նվազագույնի հասցնեն փողոցներով տեղաշարժվելը: Անհետաձգելի գործերով դուրս գալու համար պահանջվում է ունենալ լրացված դիմում, որում նշված է տնից դուրս գալու նպատակն ու նշանակետը:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...