Արտակարգ դրությունը չի վերաբերի Վրաստանի լրատվամիջոցներին
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հայտարարությամբ, արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին: Ի պատասխան լրագրողների հարցերին՝ ասել է Գախարիան՝ միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում, որի ժամանակ խոսվել է նաև երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին:
«Արտակարգ դրությունը, որը հայտարարվելու է ամբողջ երկրի մասշտաբով, չի վերաբերի լրատվամիջոցներին: Լրատվամիջոցների նկատմամբ միակ պահանջը կլինի անձնական անվտանգություն պահպանելը և առողջության մասին հոգ տանելը: Այլ սահմանափակումներ լրատվամիջոցների համար չեն լինի»,- նշել է Գախարիան:
Նշենք, որ այսօր՝ մարտի 21-ին Վրաստանի վարչապետը հայտարարեց երկրում արտակարգ դրություն մտցնելու որոշման մասին: Վարչապետի առաջարկությամբ նախագահը կհայտարարի արտակարգ դրություն, ինչը կհաստատվի խորհրդարանի կողմից: Արտակարգ դրությունը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքների հետ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 47-ի: Մինչ այս պահը Վրաստանի կառավարությունը մի շարք սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, այդ թվում` մարտի 18-ից երկու շաբաթով արգելվել է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստան, բոլոր սահմանները փակ են:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...