Խնդրում եմ անարգել իրականացնել սրճարանների բացօթյա գործունեություն կազմակերպելու թույլտվությունները. Թ. Վարդանյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանն իր էջում գրել է.
«Հարգելի քաղաքապետ և քաղաքային իշխանությունները,
հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մեկամսյա արտակարգ դրությունն ու նրա հետևանքները, առաջարկում եմ ավելի զգոն և հեռանկարային լինել մայրաքաղաքում գործող բացօթյա սրճարանների գործունեություն ծավալելու թույլտվությունների հետ կապված։ Այս ժամանակը պետք է օգտագործել և գործ անել, ոչ թե անհարկի ձգձել ու խոչընդոտել վերջիններիս աշխատանքին ու նպաստել տնտեսվարողների լճացմանը։
Արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո մեր քաղաքացիները, մասնավորապես մարդիկ, ովքեր ականջալուր են եղել կառավարության հորդորին և հնարավորինս մեկուսացել են տան պայմաններում, վստահաբար ցանկություն են ունենալու քաղաքում բացօթյա իրենց հանգիստը կազմակերպելու։
Ուստի, ևս մեկ անգամ խնդրում եմ՝ անարգել ու անխոչընդոտ իրականացնել սրճարանների բացօթյա գործունեություն կազմակերպելու աշխատանքներն ու թույլտվությունները»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...