Գործատուն չի կարողանա աշխատողին ուղարկել իր հաշվին արձակուրդի եւ չվճարել. պատգամավորը մանրամասնում է
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին աշխատում է օրենսդրական նախաձեռնության վրա, որով կկարգավորվեն արտակարգ դրության պայմաններում գործատու-աշխատող հարաբերությունները: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
«Օրենսդրությամբ կարգավորված չեն այս տեսակ հատուկ դեպքերը: Եղել է վարչապետի հանձնարարություն, որ այս արտակարգ իրավիճակում ինչ-որ լուծում տրվի հարցին: Հիմա Կառավարությունը մի օրենսդրական նախաձեռնություն է անում, որն առաջիկա շաբաթների ընթացքում կբերի խորհրդարան: Խոսքը վերաբերում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությանը, որով կնախատեսվի, որ այս տեսակ հատուկ դեպքերում, եթե գործատուն չի կարողանում աշխատանքն ապահովել հեռավար կարգով, ապա աշխատողներին ոչ թե պետք է ուղարկի իր հաշվին արձակուրդի, այլ աշխատողը պետք է մնա տանը եւ որոշակի չափով վարձատրություն ստանա: Իսկ եթե հեռավար է կազմակերպվում աշխատանքը, ապա աշխատավարձը պետք է վճարվի լրիվ չափով»,- նշել է պատգամավորը:
Մեր հարցին, թե ի՞նչ չափի է լինելու հարկադիր պարապուրդի մատնված աշխատողի վարձատրությունը, Տիգրանյանը պատասխանեց.
«Նախագիծը դեռ աշխատանքային փուլում է, գուցե Կառավարությունն ինչ-որ փոփոխություն անի, մինչեւ ես ձեզ ինչ-որ թիվ ասեմ: Բայց պետք է այնպես լինի, որ գոնե նվազագույն աշխատավարձից պակաս գումար աշխատողը չստանա»:
Լրատվականի մեղքով՝ արդյո՞ք այդ փոփոխությունը կտարածվի այս օրերին առաջացած խնդիրների վրա՝ պատգամավորն ասաց, որ այն գրվում է հատուկ այս արտակարգ դրության ընթացքում առաջացած դեպքերի առիթով.
«Կապ չունի՝ երբ ուժի մեջ կմտնի այս փոփոխությունը, այն գրված է հենց այս դեպքի համար եւ նշվելու է, որ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ տարածվում մարտի 16-ից հետո ծագած հարաբերությունների վրա՝ այսինքն արտակարգ դրություն հայտարարելու օրվանից»:
Նշենք, որ «ՍԱՍ Գրուպ»-ի աշխատակիցներն այսօր հայտարարություն են տարածել, որ իրենց գործատուն հրաժարվում է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին աշխատավարձ վճարել: Հայտարարությունում նշվել է, որ աշխատողներին կանչում են ու պարտադրում դիմում գրել այն մասին, որ իրենք իրենց հաշվին գնացել են արձակուրդ, հակառակ դեպքում կհեռացնեն աշխատանքից:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...