ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը կարտահանձնվի. ՌԴ-ն բավարարել է ՀՀ դատախազության միջնորդությունը
ԱԺ նախկին պատգամավոր, «Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լեւոն Սարգսյանը կարտահանձնվի Հայաստանին:
Այս մասին հայտնում է գխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը:
Աբրահամյանի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Լ․ Սարգսյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին` հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո. «Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լ․ Սարգսյանի տեղափոխումը»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ Լեւոն Սարգսյանը հետախուզման մեջ էր 2018 թվականի հոկտեմբերի 1-ից: Նա որպես մեղադրյալ է ներգրավվել 11 տարի առաջ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի (կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն) և 223-րդ հոդվածի 2-րդ մասի (հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հատկանիշներով:
Սարգսյանը հայտնաբերվել եւ ձերբակալվել էր 2019 թվականի նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում: Նոյեմբերի 25-ին ՀՀ եւ ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել էր արտահանձնելու հարցը քննարկելու շրջանակներում նրան կալանավորելու՝ ՌԴ դատախազության միջնորդությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...