Ջրային կոմիտեում հանձնարարվել է տարեց, հղի և քրոնիկ հիվանդություններ ունեցողների աշխատանքը կազմակերպել հեռավար կարգով
Այսօր Ջրային կոմիտեում խորհրդակցություն է անցկացվել, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները Կոմիտեի նախագահին զեկուցել են կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացվող աշխատանքների, ՀՀ վարչապետի եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականների եւ դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի, ինչպես նաեւ, իրավիճակով պայմանավորված՝ առաջացած հարցերի մասին: Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեից։
Կոմիտեի նախագահին ներկայացվել է ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի ընկերություններում գործող հանձնաժողովների աշխատանքը, խոսվել է արտահերթ նիստերի անցկացման մասին, որտեղ քննարկվել են ՀՀ վարչապետի հանձնարարականով «Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլան»-ից բխող կազմակերպչական հարցեր։
Վարակազերծող լուծույթների մեծ պահանջարկով պայմանավորված, Կոմիտեում քննարկվել է փոխօգնության կարգով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից հեղուկ քլորի որոշակի քանակության տրամադրման հարցը։
Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է համակարգի կազմակերպություններին՝ ջրօգտագործողների ընկերություններին, «Ջրառ», «Մելիորացիա» եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ներին, սահմանված ընթացակարգով, տարեցների, հղի կանանց եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցների աշխատանքը կազմակերպել հեռահար կարգով։
Քննարկվել է նաեւ Կոմիտեի աշխատակազմի աշխատանքը հեռահար կազմակերպելու հնարավորությունը։ Որոշվել է կառույցին սպասարկող տրանսպորտային պարկից առանձնացնել փոխադրամիջոցներ՝ աշխատակիցներին տեղափոխելու նպատակով։
Մասնակիցներին կրկին հորդորվել է՝ վարքականոնների իմացության եւ իրազեկման նպատակով օգտվել Առողջապահության նախարարության հրահանգներից, որպեսզի առավել արդյունավետ ու օպերատիվ կազմակերպվեն կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարով պայմանավորված միջոցառումները:
Հանձնարարվել է համակարգի կազմակերպություններին՝ խիստ վերահսկողություն սահմանել անձնակազմի առողջական վիճակի եւ աշխատավայրում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ուղղությամբ։
Կոմիտեի նախագահը նշել է, որ չեղարկվում են արտերկրյա բոլոր գործուղումներն ու միջոցառումները, իսկ ներքինները պետք է իրականացվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Խորհրդակցության ընթացքում Կարեն Սարգսյանն անդրադարձել է նաեւ Կոմիտեի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի, նոր հանձնարարականներ տվել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...