Իտալիայում ապրող հայերի վարակվածության մասին որևէ տեղեկություն չունենք. Զարեհ Սինանյան
Համաճարակի կենտրոն հանդիսացող Իտալիայում և Չինաստանում հայկական համայնքները համեմատաբար փոքր են, բայց Ֆրանսիայում, որտեղ էլի մեծ թվով վարակված անձինք կան, մեծ համայքն ունենք:
Այս մասին այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա նշեց, որ պետք է պատրաստ լինել, որ ոչ մի երկրիր զերծ չի մնա այս համաճարակից:
«Մեր գրասենյակը ամենօրյա կապի մեջ է համայանքների հետ, առանձին անհատների, կազմակերպությունների հետ: Այս համաճարակի հետ Իրանում մեկ մահ ենք ունեցել՝ 85 տարեկան կին: Հոլանդիայում վիճակը բավարար է, Իտալիայոոմ վարակվածների մասին տեղեկություն չունենք: Նույն իրավիճակն է նաև Եվրոպայի մյուս երկներում, կոնկրետ տեղեկություն չունենք հայ վարակված մարդկան մասին, սակայն մշտական կապը շարունակում ենք և նորություն լինելու դեպքում Ձեզ էլ կիրազեկենք»,-ասաց նա:
Զարեհ Սինանյանը նշեց նաև, որ բազմաթիվ զանգեր ու նամակներ են ստանում տարբեր երկրներում ապրող հայերից, հիմնական հարցերը կապված են Հայաստան գալու հետ:
«Ամեն մեկի դեպքը մյուսինից տարբերվում է, փորձում ենք սպառիչ տեղեկություններ տալ, լուծումներ գտնել: Շատ են դիմողները հատկապես Ռուսաստանից, մարդիկ ցանկանում են ցամաքային ճանապարհով գալ Հայաստան, սակայն բացատրում ենք, որ դա
այս պահին անհնար է»,-նշեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվան...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային...
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությ...
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...