Հրաժարական ներկայացրած ավագանու անդամներին կփոխարինեն
Համաձայն ԿԸՀ 2020 թվականի փետրվարի 11 արձանագրության՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» ցուցակի՝ ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած անդամ Հենրիկ Հարթյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Պավել Սարգսյանին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Պավել Սարգսյանին։ Ողջունում ենք ձեզ, պարոն Սարգսյան, կարծում եմ, երևանցիները դեռ առիթ կունենան ձեզ առանց դիմակի տեսնելու, որպեսզի ավելի լավ ճանաչեն: Բացի այդ՝ ավագանու իմքայլական անդամ Արուսյակ Հարությունյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին: Նրա մանդատը տրվել է Հռիփսիմե Հունանյանին», - տեղեկացրեց քաղաքապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...