Հասարակություն
Եթե գործատուի հրահանգով է աշխատանքի չհաճախելը, աշխատանքի վարձատրությունը պետք է պահպանվի. Անանյան
WRed
«Եթե կազմակերպությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, աշխատակիցներին չի կանչում աշխատելու, ունի՞ արդյոք նրան չվարձատրելու իրավունք»,- այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին նման հարց ուղղեցին լրագրողները:
Պարետատան աշխատանքների շրջանակներում հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին հատկապես օրավարձով աշխատողների վարձատրության հարցով:
Անանյանը պատասխանեց.
«Աշխատանքային օրենսդրությամբ կարգավորվող հարց է, պարետի ու պարետատան աշխատանքներին պետք է հետևենք, որ ունեն մեծ լիազորություններ, այս դեպքում, եթե գործառուի հրահանգով է աշխատանքի չհաճախելը, ապա պետք է աշխատանքի վարձատրությունը պահպանվի, և եթե կան որոշակի խնդիրներ, կարծում եմ` դա Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնի լիազորության ներքո է»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
WRed
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
WRed
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
WRed
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
WRed