Անցած շաբաթվա 3 օրերին առևտրի ոլորտում գրանցվել է 40-45 տոկոսանոց աճ. Դավիթ Անանյան

Պարետատանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանել է ՀԴՄ կտրոնների տպման վերաբերյալ լրագրողների հարցին: Արդյո՞ք արտակարգ դրության պայմաններում նվազել է քանակը:

Անանյանն ասել է.

«Առևտրաշրջանառության ծավալներն ընկել են, ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բայց հիմնականում պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով, առևտրի ոլոևրտում կա տեղաշարժ դրական առումով, կա 40-45 տոկոսանոց աճ շաբաթ, կիրակի, երկուշաբթի, բայց մարտի 16-ին տպվել է շուրջ 1.3 մլն ՀԴՄ, մարտի 16-ին` 2.5 մլն ՀԴՄ, եղել են անկումներ ու վերելքներ, բայց էական փոփոխություններ չեն եղել, կարծում եմ` դրանք դեռ առջևում են»:

 

Քաղաքականություն