Կառավարությունում հիմա քննարկում են՝ արժե՞ արտակարգ դրություն մտցնել ստեղծված իրավիճակի պատճառով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւան է վերադարձել: Կառավարության շենքում ընթանում է քննարկում՝ որոշելու համար, թե արդյոք կա կարիք երկրում կամ ՀՀ առանձին շրջաններում արտակարգ դրություն մտցնել:
Վարչապետը նշեց, որ այդ դեպքում առանձնապես չի փոխվելու քաղաքացիների կյանքը, այլ պարզապես որոշ հատվածներում կխստացվի հսկողությունն այնպես, ինչպես Էջիածնում երեկ գիշերվանից:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Էջմիածնի 27 ելքերից այսօրվանից փակ է լինելու 24-ը: Հնարավոր է դուրս գալ Վաղարշապատ-Երեւան, Վաղարշապատ-Աշտարակ եւ Վաղարշապատ-Մասիս ճանապարհներով, որտեղ տեղում բժիշկներ են աշխատելու, ոստիկանական հսկողություն է սահմանվել:
Վարչապետը հավելեց, որ գիշերվանից դեռ նոր դեպքերի մասին տվյալներ չկան, սակայն նորություն է այն, որ երեկվա հայտարարված 28 անձանցից 1-ը Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկի աշխատակից է: Նրա աշխատանքային գործընկերներն ու ձեռնարկության աշխատակիցները մեկուսացվում են:Նիկոլ Փաշինյանը հորդորեց չափազանցված գնումներ չկատարել. մեծ քանակությամբ սնունդ կուտակելու կարիք չկա: «Սա ճգնաժամ է, որից մենք դուրս կգանք շատ ավելի ուժեղացած: Այս ամենի մեջ պետք է գտնենք հնարավորություններ, այդ թվում՝ տնտեսական, որովհետեւ համաշխարհային շուկայում են առկա խնդիրներ»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնովիրուսի վարակման եւս 2 դեպք է գրանցվել. Արսեն Թորոսյան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի 8 դեպք կա, քիչ առաջ դրական է եղել եւս 2 անձի թեստի պատասխանը:Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ...